Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Շապիկի տակ եղած շապիկը

    Շապիկի տակ եղած շապիկը

    01.11.2013| 12:26
    Ի՜նչ մի հեծանիվ հորինած կլինենք` ասելով, որ մեր երկրի իրականությունը զավեշտի պակասախտությունից չի տառապում: Անկախ ներկայացրած ոլորտից: Սա հարկավ վատ է: Շատ ավելի վատ է, երբ այն նվազման միտումներ չի դրսևորում: Սակայն շատ ավելի սարսափելի է, երբ եղածին գալիս են ավելանալու նորերը: Հասկանալի է` ներքին վարժվածությամբ դրանք շատ ավելի տանելի կլինեին, եթե լինեին անգիտակցաբար, բայց երբ արվում են հստակ դիտավորությամբ, սա արդեն, կներեք, ուրիշ բանի է նմանվում:
  • «Ռոման» դարձավ ռեկորդի հեղինակ

    «Ռոման» դարձավ ռեկորդի հեղինակ

    01.11.2013| 11:22
    Տասներորդ տուրում «Ռոման» տարավ իր տասներորդ անընդմեջ հաղթանակը` դրանով իսկ Իտալիայի առաջնության պատմության մեջ սահմանելով անպարտ խաղերի շարքերի նոր ռեկորդ:
  • Ռուբեն Հայրապետյանը գիտի՝ որը որից հետո է

    Ռուբեն Հայրապետյանը գիտի՝ որը որից հետո է

    30.10.2013| 18:32
    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին թվում է, թե մեր երկրում սպորտի հետ կապված բոլոր գործառույթներում որոշիչ ձայնն իրենը պետք է լինի: Չգիտեմ՝ ինչն է նման «անհեթեթ» մոտեցման հիմքը, սակայն փաստը մնում է փաստ, որ այս կառույցի ղեկավարը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում իրեն, մեղմ ասած, հաշվի չեն առել։ Երևի «մոռացել» է, որ սպորտի հարցերը կարգավորում է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը։
  • Մարզաշխարհի քաղաքական կրքերը

    Մարզաշխարհի քաղաքական կրքերը

    29.10.2013| 16:56
    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները. «Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին՝ հակասում է օրենքին»:
  • Հաղթանակ և պարտություն

    Հաղթանակ և պարտություն

    29.10.2013| 11:45
    Անցած հանգստյան օրերը հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար նշանավորվեցին երկու հանդիպումով: Դրանցից առաջինում IBF վարկածով չեմպիոնական գոտու համար կիսածանր քաշային Կարո Մուրադը ձեռնոց նետեց Բեռնարդ Հոպկինսին, իսկ Արթուր Աբրահամը WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար պայքարեց Ջովանի դե Կարոլիսի հետ:
  • Չափազանց տխուր  մասնակցություն

    Չափազանց տխուր մասնակցություն

    29.10.2013| 11:41
    Վրոցլավում (Լեհաստան) ավարտվեց ծանրամարտի մեծահասակների աշխարհի հերթական առաջնությունը: Մեր պատվիրակության վերջին մասնակցի` գերծանրքաշային Հայկ Հակոբյանի մրցելույթն էլ հույսի շող չբերեց: Երկամարտի 401 (186+215) կիլոգրամը մարզիկին հնարավորություն տվեց հայտնվելու տասներորդ հորիզոնականում, ինչը Սմբատ Մարգարյանի ու Վանիկ Ավետիսյանի մրցելույթների համեմատ թեպետ առաջընթաց քայլ է, սակայն ժողովուրդը նման դեպքերի համար լավ խոսք ունի, որն առանց իմ ասելու էլ գիտեք: Մի խոսքով` մխիթարանք չէ: Եվ ի՞նչ մխիթարանքի մասին կարող է խոսք լինել, երբ այդ 401-ը համեմատում ես երրորդ տեղը գրաված Ալեքսեյ Լովչևի 430 կիլոգրամի հետ, էլ չեմ խոսում քսանմեկամյա իրանցի Բահադոր Մոուալաելի 458-ից ու Ռուսլան Ալբեգովի 464-ից:
  • Թիվ մեկ ու մնացած մյուս խաղերը ֆուտբոլային գերտերություններում

    Թիվ մեկ ու մնացած մյուս խաղերը ֆուտբոլային գերտերություններում

    29.10.2013| 11:40
    Անցած հանգստյան օրերի ֆուտբոլային Եվրոպայի թիվ մեկ հանդիպումն անտարակուսելիորեն «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» հանդիպումն էր, ինչը սակայն չի նշանակում, որ ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում անզիջում պայքարի պակաս կար:
  • Անփառունակ մասնակցություն

    Անփառունակ մասնակցություն

    27.10.2013| 23:26
    Այսօր, ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը, մրցաբեմ ելավ Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը:
  • Դավիթ Բեջանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    Դավիթ Բեջանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    27.10.2013| 23:24
    Վրոցլավում (Լեհաստան) այսօր ավարտվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի հերթական առաջնությունը: 105 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրած Դավիթ Բեջանյանն երկամարտում ցույց է տվել 405 (180+225) կիլոգրամ արդյունք ու արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը: Դավիթը եւս մեկ արծաթե մեդալ է շահել պոկում վարժությունում:
  • Տղաները կփորձեն «խիզախել»

    Տղաները կփորձեն «խիզախել»

    27.10.2013| 16:46
    Մինչեւ տասնյոթ տարեկանների Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց իռլանդացի իր հասակակիցներին ու զրկվեց էլիտ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Երեքշաբթի մերոնց մրցակիցն է լինելու Ջիբրալթարի հավաքականը: